Այս գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է ձեր իրավունքները կապված ձեր անձնական տվյալների հավաքման, օգտագործման, փոխանակման, պահպանման հետ։ Այն կիրառվում է կապված bytedelta.com դոմեյնի և բոլոր փոխկապակցված դոմեյնների հետ (ստորև ներկայացված որպես Վեբկայք) որոնք գտնվում են մեր տնօրինության տակ և բոլոր ծառայություններին անկախ նրանից թե դուք ոնց եք ստանում կամ օգտագործում դրանք։
Երբ դուք օգտագործում եք Վեբկայքը, կապվում մեզ հետ և/կամ համագործակցում ցանկացած ձևով ապա դուք համաձայնվում եք այս գաղտնիության քաղաքականության հետ։ Եթե այլ բան համաձայնեցված չէ երկու կողմերի միջև (Ձեր և Մեր)։
Դուք - Վեբկայքի օգտագործող, անհատ կամ կազմակերպություն ում հետ մենք համագործակցում ենք։ Անձնական տվյալներ - տեղեկատվություն որը նույնականացնում է ձեր անձը։ Օրինակ՝ ձեր անունը, հասցեն, հեռախոսի համարը։ Զգայուն տվյալներ - տեղեկատվություն որը չափազանց անձնական է, օրինակ՝ ձեր իմեյլ հաշիվները, օգտանունները ու գաղտնաբառները։ Կամ այլ անձնական տվյալները օրինակ առողջապահական տվյալներ։ Հուշում՝ քուքիները և IP հասցեները ձեզ չեն դարձնում նույնականացվող Վեբկայքի և հոսթինգի համար։ Քուքիները և IP հասցեները նույնականացնում են ձեր դիվայսները/սարքեր այլ ոչ թե անձնապես ձեզ։ Ինչևիցե, որոշ դեպքերում դրանք բավարար են ձեզ անձնապես նույնականացնելու համար։ Օրինակ՝ ձեր ինտերնետ պրովայդերը կարող է ձեզ նույնականացնել ձեր IP հասցեով։Երբ դուք մուտք եք գործում Վեբկայք դիվայսի/սարքի IP հասցեն գրանցվում է, մնացյալ տվյալների հետ միասին ներառյալ օպերացիոն համակարգը, դիտարկիչը/բրաուզերը (User Agent) և էջի հարցման ամիս ամսաթիվը։ Ձեր բոլոր գործողությունները լոգավորվում են սեռվերի վրա։ Սրանք բացարձակապես անհրաժեշտ տվյալներ են տեխնիկական մակարդակի վրա ձեզ Վեբկայքի հասանելիությունը ապահովելու համար։
Այն դեպքում երբ կապ հաստատեք մեզ հետ ձեր անունը, Իմեյլ հասցեն, հեռախոսի համարը կարող են նույնպես պահպանվել։ Կարող է նաև անհարժեշտ լինի տրամադրել արդեն գոյություն ունեցող դոմեյնի և/կամ հոսթինգ հաշվի օգտանունը և գաղտնաբառը, մուտք բիզնես Իմեյլ հաշիվներին մնացած բոլոր հաշիվներին որոնք անհրաժեշտ են ձեզ համապատասխան ծառայությունը մատուցելու։ Որոշ դեպքերում մենք կստեղծենք/կգնենք հոսթինգ, Իմեյլ, դոմեյն և այլ հաշիվներ որոնք անհրաժեշտ են ձեր անունից գործունեություն ծավալելու համար։ Այսինքն մենք կարող ենք մուտք ունենալ ձեր անձնական տվյալներին և հաշիվներին։ Այս ամենը անհրաժեշտ է ձեզ վեբկայքերի ու հավելվածների մշակման ծառայություններ մատուցելու համար։
Դուք պարտադրված չէք մեզ հետ կապվել օգտագործելով ձեր իրական անունը։ Ինչևիցե, դուք միշտ մեզ հետ պետք է կապվեք նույն անվան տակ որպեսզի ձեր ինքնությունը հեշտորեն նույնականացվող լինի։ Որոշ սահմանափակ դեպքերում անհրաժեշտություն կարող է լինել ձեր իրական անունը բացահայտելու որոշ հավելյալ տվյալների հետ միասին օրինակ՝ հասցե, ծննդյան ամիս ամսաթիվ, որոշ ֆինանսական տվյալներ և այլն։ Այս դեպքում մանրամասն կպատճառաբանվի թե ինչու է անհրաժեշտ տրամադրել այդ տվյալները (օրինակ՝ վճարային համակարգերի ինտեգրացում և/կամ EV SSL հավաստագրերի ստացում)։ Դուք ունեք իրավունք չտրամադրելու այս տվյալները։ Ինչևիցե այդ դեպքում որոշ ծառայությունների մատուցումը կարող է անհնարին լինել։
Այս գաղտնիության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, դա ձեր պարտականությունն է ամենա թարմ տարբերակը դիտարկելու։ Ամենա թարմ Գաղտնիության Քաղաքականությունը միշտ հասանելի է Վեբկայքի վրա։ Թարմացման ամիս ամսաթիվը միշտ նշված է, որպեսզի դուք կարողանաք տարբերակեք փոփոխություններ արվել են թե ոչ։ Եթե դուք հաճախորդ եք էական փոփոխությունների մասին հնարավոր է տեղեկացվեք Իմեյլով։
Ձեր անձնական տվյալները ԳԱՂՏՆԻ ԵՆ։ Մենք ՉԵՆՔ վաճառում կամ կիսվում ձեր անձնական տվյալներով ոչ մի երրորդ կողմի հետ եթե չենք ստացել ձեր բացահայտ թույլատվությունը։ Եվ դա արվում է միայն ձեզ մատուցելու ձեզ անհրաժեշտ ծառայությունները։ Կամ այն դեպքերում եթե կա օրինական պահանջ օրինակ դատարանի որոշում։
Մեր բոլոր սարքերը գաղտնաբառերով և երկփուլ նույնականացմամբ պաշտպանված են և միայն մենք մուտք ունենք դրանց։ Բոլոր կոշտ սկավառակները ամբողջական կոդավորված են համոզվելու համար որ ոչ մի անթույլատրելի անձ չի կարող կարդալ տվյալները եթե նույնիսկ ֆիզիկապես մուտք ունի սարքերին։ Բոլոր կրկնօրինակները շարժական և ամպային պահոցներում նույնպես կոդավորված են։ Մենք օգտագործում ենք նաև հակավիրուսային հավելվածներ և ցանցային պաշտպանիչ ծրագրեր (firewalls) ձեր տվյալների համապարփակ անվտանգությունը ապահովելու համար։
Ցանկացած պահի ձեր անձնական տվյալները փոփոխելու համար պետք է մեզ գրավոր հարցում ուղղարկել Իմեյլով։ Պետք է նշեք ձեր հաճախորդի եզակի (unique) թոկենը/կոդը: Եթե որևիցէ կասկած կա որ ձեր հաճախորդի կոդը գողացվել է, ապա մենք կարողենք հավելյալ քայլեր ձեռնարկել ձեզ նույնականացնելու համար օրինակ հեռախոսային զանգի կամ տեքստի միջոցով։
Եթե դուք ունեք որևիցէ մտահոգություն կամ բողոք ձեր անձնական տվյալների հետ կապված ապա կապվեք մեզ հետ։
Մենք կփորձենք՝
- Տեղեկացնել ձեզ ձեր բողոքի ընդունման մասին 7 աշխատանքային օրվա ընթացքում։
- Լուծել բողոքի խնդրո առարկան 50 օրվա ընթացքում։ Սա կարող է հնարավոր չլինի բոլոր դեպքերում։
Այն դեպքերում որտեղ մենք չէնք կարող լուծել բողոքը 50 օրվա ընթացքում, մենք մանրամասն կտեղեկացնենք ուշացման պատճառը և երբ կամ եթե մենք կլուծենք խնդիրը։
Մեր կոնտակտները հասանելի են ամեն էջի ստորին մասում և նաև Կապ էջում։